Երևան

Երևանի քաղաքապետը հանդիպել է երիտասարդական խորհրդի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հանդիպել է երիտասարդական խորհրդի անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների՝ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված գաղափարներն ու առաջարկները։ Երիտասարդական կառույցի անդամ Նոննան ներկայացրել է «Մաքուր Երևան» նախագծի շրջանակում քաղաքի մաքրությանն ուղղված առաջարկները։ Նշված տարբերակները դրվել են հանրային քվեարկության, և երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակում հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց նախընտրած տարբերակը։ Քվեարկության արդյունքներն արդեն ամփոփվել են, իսկ հաղթող տարբերակների մասին կհայտարարվի առաջիկայում։ Երիտասարդներից Հովհաննեսի առաջարկն էլ վերաբերում էր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի արդիականացմանը, որի մանրամասները կներկայացվեն շուտով։ Հանդիպման ընթացքում Արմենն անդրադարձել է նաև «Ժամի բակ»-ում նոր խաղահրապարակի ստեղծման նախագծին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում