Հայաստան

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

9 անձի, այդ թվում՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Կարապետյանի ձերբակալման մասին։ Նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում