10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն
4 րոպեի ընթերցում

Իր գործունեության 10-ամյակին ընդառաջ staff.am-ը՝ ՀՀ առաջատար կարիերայի էկոհամակարգը, ներկայացնում է ՍԻՄՕ կարիերայի AI օգնականը և նոր պրեմիում հնարավորությունները, որոնք նպատակ ունեն աշխատանքի որոնումն ու կարիերայի զարգացումը դարձնել ավելի անհատականացված, նպատակային և արդյունավետ։
Օգտատերերը կարող են ՍԻՄՕ AI օգնականին նկարագրել, թե ինչ աշխատանք են փնտրում, և ստանալ համապատասխան հաստիքների առաջարկներ։ Պրեմիում բաժանորդագրությունը հասանելի է դարձնում նաև ՍԻՄՕ-ի մյուս AI գործիքները՝ հաստիքին համապատասխանության գնահատում, աշխատավարձի գնահատված միջակայք, CV-ի վերլուծություն, տվյալ աշխատանքին հարմարեցված դիմում և ուղեկցող նամակ, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավոր ուղղություններ։ Դիմումի համար ՍԻՄՕ-ի առաջարկած փոփոխությունները վերանայում է օգտատերը։
Պրեմիումը տրամադրում է նաև տեղեկություններ պրոֆիլը դիտած գործատուների մասին, CV-ի ձևանմուշներ, HR մասնագետի հետ անհատական խորհրդատվության հնարավորություն և մի շարք այլ առավելություններ։
staff.am-ն արդեն կիրառում է AI գործիքներ աշխատանքի որոնման, թեկնածուների դիմումների վերլուծության և StaffSearch-ում թեկնածուների որոնման համար։ Տասը տարվա ընթացքում հարթակը դարձել է էկոհամակարգ՝ միավորելով staff.am-ը, Career Factory-ն, Compass by staff.am-ը և staffmedia.am-ը։ staff.am-ի համահիմնադիր և տնօրեն Լուիզա Ավետիսյանը, խոսելով այս նորարարության մասին, նշում է․
«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում են նաև մարդկանց սպասելիքները ամենօրյա թվային ծառայություններից։ Մենք շարունակում ենք զարգացնել հարթակը մեր բոլոր օգտատերերի համար, իսկ ՍԻՄՕ-ն և պրեմիում բաժանորդագրությունը ևս մեկ քայլ են՝ օգնելու մարդկանց ավելի լավ հասկանալ աշխատաշուկան, բացահայտել սեփական մասնագիտական ներուժը և ավելի գիտակցված կառավարել կարիերան։ Բաժանորդագրային կարիերայի ծառայությունը նոր ուղղություն է ոչ միայն մեր շուկայի համար։ Մենք շարունակելու ենք փորձարկել նոր մոտեցումներ, լսել օգտատերերին և զարգացնել ՍԻՄՕ-ի հնարավորությունները։»
Պրեմիում բաժանորդագրությունը հասանելի է staff.am-ի կայքում և բջջային հավելվածներում՝ «Պլյուս» և «Պրո» փաթեթներով, որոնք կարելի է փորձարկել 7 օր անվճար։ Իսկ վճարովի փաթեթները կարելի է ակտիվացնել ինչպես շաբաթական և ամսական, այնպես էլ տարեկան բաժանորդագրությամբ։ Բոլոր մանրամասները՝ staff.am Premium էջում։
staff.am էկոհամակարգի մասին
staff.am-ը Հայաստանում գործող ամենախոշոր բիզնես էկոհամակարգերից մեկն է, որը ներառում է չորս հիմնական ուղղություն.
staff.am՝ թիմերի հավաքագրման և աշխատանքի որոնման առաջատար հարթակ։
staffmedia.am՝ մեդիա հարթակ աշխատաշուկայի, մարդկանց ու բիզնեսի մասին։
Career Factory՝ կրթական ծրագրեր, դասընթացներ ու միջոցառումներ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Compass by staff.am՝ աշխատաշուկայի և աշխատավարձերի ուսումնասիրության, տվյալահեն որոշումների կայացման հարթակ։
staff.am-ում այս պահին գրանցված է ավելի քան 5,300 գործատու Հայաստանից և արտերկրից։ staff.am վեբ և մոբայլ հարթակներն ունեն ավելի
քան 15,000 օրական այցելություն՝ դարձնելով այն ոչ միայն ամենաշատ այցելու ունեցող կարիերայի հարթակը ՀՀ-ում, այլ նաև առաջատարն այլ
կատեգորիաներում նույնպես։