Սպորտ

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մոնակոյում մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին, որն անցկացվել է «Ավելի անվտանգ և առողջ սպորտ բոլոր երեխաների համար» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սպորտի իրական արժեքը չափվում է ոչ միայն նվաճումներով, մեդալներով և ռեկորդներով, այլև յուրաքանչյուր երեխայի առողջությանը, զարգացմանը, արժանապատվությանն ու բարեկեցությանը նպաստելու կարողությամբ։

«Սպորտը կրթության, առողջ ապրելակերպի խթանման, սոցիալական ներառման և համերաշխության ամրապնդման կարևոր միջոց է: Այս արժեքները կարող են լիարժեք իրացվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի զբաղվելու սպորտով այնպիսի միջավայրում, որտեղ իրեն զգում է անվտանգ, հարգված և պաշտպանված»,֊նշել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում