Սպորտ

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնում են, որ Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը:

Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:

1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում