Սպորտ

Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

2 րոպեի ընթերցում

Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայկ Միլքոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայկ Միլքոնն իր մարզչական կարիերան անցկացրել է Բելգիայում։ Նա աշխատել է «Անտվերպենի» Մ21 թիմում՝ որպես մարզչի օգնական, «Գենտ»-ի երիտասարդական թիմում՝ որպես մարզիչ, այնուհետև գլխավորել է «Բրյուգե»-ի Մ18 թիմը, իսկ ավելի ուշ եղել է «Բրյուգեի» գլխավոր թիմի մարզչի օգնականը։

Մասնագետի վերջին ակումբը Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Դենդեր»-ն եղել, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վստահ է, որ Հայկ Միլքոնի փորձը, մասնագիտական և անհատական որակները, ինչպես նաև մարտական ոգին նոր լիցք կհաղորդեն թիմին և կնպաստեն առաջադրված նպատակների իրականացմանը։

Մաղթում ենք Հայկ Միլքոնին հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բազմաթիվ հաղթանակներ «Ուրարտուի» ղեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 17-ին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույց էր անցկացրել Հայկ Միլքոնի հետ, որում վերջինս շեշտել էր, որ մեծ պատիվ կհամարի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում