Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի երկու մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնության մրցումային 7-րդ օրը` նոյեմբերի 2-ին, Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:
Երևանի ժամանակով ժամը 09:30-ին 85 կգ քաշային կարգի C ենթախմբում հանդես կգա Մարտին Պողոսյանը: Նույն՝ 85 կգ քաշային կարգի B ենթախմբում` Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը:
Մինչ այս ԱԱ-ում հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: