Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-ին երկօրյա այցով կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարը կմասնակցի նաև Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև հարակից այլ միջոցառումների։