Մշակույթ

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Սոֆիա թագուհին շրջայց է կատարել Գառնիի տաճարի տարածքում, ծանոթացել Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանն ու նշանակությանը: Նորին Մեծությունը նաև եղել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում, որն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում: 

Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։ Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում