Եվրոպա

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը հոկտեմբերի 28-ին Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Խորապես ցավակցում եմ Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

Մեր համերաշխությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը կիսում է ձեր վիշտը և մաղթում ձեզ ուժ ու տոկունություն»,- գրել է ՀՀ վարչապետը։

Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասնում է շուրջ 5 տասնյակի։ Կաստիլիա-Լա Մանչա տարածաշրջանի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ից մի փոքր անց, ինչի հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել։ Նա հավելել է, որ դեպքի պատճառն ու զոհերի հստակ թիվը դեռ պարզվում են։ Երկաթուղային օպերատոր Adif-ը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորա և Օրգազ քաղաքների միջև՝ Մադրիդից Սևիլիա ուղևորվող Renfe և Iryo ընկերությունների երկու արագընթաց գնացքների մասնակցությամբ։ Renfe-ի գնացքում եղել է 397 ուղևոր, իսկ Iryo-ի գնացքում՝ 147, հաղորդում է France 24-ը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում