Եվրոպա

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Իսպանիայում Iryo մասնավոր օպերատոր ընկերության կողմից գործարկվող արագընթաց գնացքը կանգառ էր կատարել, երբ նրան հարվածել է Renfe պետական ընկերության արագընթաց գնացքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի։

Նշվում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը կառավարող Adif ընկերությունն Iryo-ի գնացքին հրահանգել էր կանգ առնել գծերի վրա, քանի որ արձանագրվել էր ազդանշանի խափանում։ Հենց այդ ժամանակ նրան հարվածել է Renfe-ի գնացքը։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ վթարի պատճառը և հանգամանքները դեռ պետք է պարզվեն։

Reuters-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով զոհերի թիվն առնվազն 30 է, սակայն այլ լրատվամիջոցներ հաղորդում են շուրջ 50 զոհի մասին։

Վթարի ժամանակ Renfe-ի գնացքում եղել է 397 ուղևոր, իսկ Iryo-ի գնացքում՝ 147։

Սա այս տարի Իսպանիայում երկրորդ խոշոր երկաթուղային վթարն է։ Հունվարին նույն օպերատոր ընկերություններին պատկանող երկու արագընթաց գնացք բախվել էր նույն գծի վրա։ Վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ։

Իսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել: BBC-ն հաղորդում է, որ քաղաքական կուսակցությունների մեծ մասն այսօրվա համար չեղարկել է քարոզարշավի հետ կապված միջոցառումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում