Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters
1 րոպեի ընթերցում

Կատարցի միջնորդներն Իրանին են ներկայացրել համաձայնագրի նոր նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ փաստաթուղթը փոխանցվել է հոկտեմբերի 25-ին, և այժմ Թեհրանն ուսումնասիրում է առաջարկը։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է 7-օրյա գործողությունների ծրագիր, որը սահմանում է այն քայլերը, որոնք ԱՄՆ-ն և Իրանը պետք է ձեռնարկեն վստահության ամրապնդման նպատակով։
Reuters-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Իրանն իր պատասխանը կհայտնի մինչև շաբաթվա վերջ։
Ըստ աղբյուրի՝ ծրագրով նախատեսվում է, որ մի քանի երկիր հանդես կգա որպես համաձայնագրի երաշխավոր։
Կարդացեք հոդվածը` Русский