Մերձավոր Արևելք

Հութիները դատապարտել են Եգիպտոսի խորհրդարանին՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնության տրամադրմանը հավանություն տալու համար

2 րոպեի ընթերցում

Հութիները դատապարտել են Եգիպտոսի խորհրդարանին՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնության տրամադրմանը հավանություն տալու համար

«Անսար Ալլահ» շարժման (հութիներ) ներկայացուցիչները Եգիպտոսի խորհրդարանի՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն տրամադրելուն հավանության տալու որոշումը որակել են որպես թշնամական քայլ Եմենի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Եգիպտոսը և նրա խորհրդարանը հայտնել են իրենց աջակցությունն այն բանին, ինչն իրենք անվանել են Սաուդյան Արաբիայի պաշտպանություն։ Գնալով այդ քայլին՝ նրանք պատերազմ են հայտարարել Եմենի Հանրապետությանը», - հայտարարել է հութիների քաղբյուրոյի անդամ Մուհամմեդ Ալի ալ Հութին։

Ալ Հութին Կահիրեին նախազգուշացրել է, որ Էր Ռիադին աջակցությունը կսպառի Եգիպտոսի ուժերը և կօգնի Իսրայելին Սինայի թերակղզու վրա գրոհելու իր պլանների իրականացման գործում։ Նա ասել է, որ հութիները «չեն վախենում որևէ նոր կոալիցիայից», և Եգիպտոսին, Պակիստանին ու Թուրքիային կոչ են անում չաջակցել Սաուդյան Արաբիայի գրոհներին Եմենի վրա։

Ալ Հութին կարծում է, որ Պակիստանն ու Թուրքիան պետք է դուրս գան Մեքքայի պաշտպանական համաձայնագրից, որը, նրա խոսքով, ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հանձնարարությամբ։ Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին միասին դիմակայել ԱՄՆ-ին ու Իսրայելին և պաշտպանել պաղեստինցիներին։ Բացի այդ, նա Էր Ռիադից պահանջել է դադարեցնել հարվածները Եմենի ուղղությամբ, վերացնել հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակումը և փոխհատուցում վճարել 2015 թ. ի վեր պատճառված վնասի համար։

«Անսար Ալլահ»-ը 2015 թվականից վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան։ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը տեղակայված է Ադենում։

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին խորհրդարանից խնդրել էր հավանություն տալ թագավորությանը օգնություն տրամադրելուն՝ Սաուդյան Արաբիայի համապատասխան խնդրանքից հետո։ Դրա հետ մեկտեղ նախագահը հայտարարել էր, որ Էր Ռիադին հնարավոր ռազմական օգնությունը չի ներառի հարվածներ Եմենի տարածքին։ Հոկտեմբերի 26-ին խորհրդարանը նման թույլտվություն է տվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում