Մերձավոր Արևելք

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու նպատակով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ զրույցում շեյխ ալ-Թանին նշել է, որ թագավորության անվտանգությունը Պարսից ծոցում միասնական անվտանգության անբաժանելի մասն է կազմում։

Երկու նախարարներն էլ համաձայնել են շարունակել լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային կայունությունը պաշտպանելու համատեղ ջանքերը։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ կապերի խորացման ուղիները։ Պաշտոնյաները կենտրոնացել են անդորրը վերականգնելու համատեղ դիվանագիտական ​​ջանքերի վրա։

Կատարի ԱԳ նախարարը վերահաստատել է Դոհայի աջակցությունը կենսականորեն կարևոր նավագնացության ուղիներով նավարկության ազատությունը պաշտպանելուն և երկարատև խաղաղության ճանապարհ հարթելուն ուղղված նախաձեռնություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում