Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ օգոստոսի 22-ին լրացել է ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակման վերսկսման 100 օրը, և այս ընթացքում ԱՄՆ-ն կանխել է 25 միլիարդ դոլարի նավթի արտահանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրամանատարությունը նշել է X հարթակի իր էջում գրառման մեջ։
«Այսօր լրանում է 100 օրը, ինչ CENTCOM-ի ուժերը վերսկսել են Իրանի նկատմամբ Ամերիկայի «պողպատե պատի» ռազմածովային շրջափակումը։ Այս գործողությունը նպաստել է, որ Իրանը չկարողանա արտահանել առնվազն 25 միլիարդ դոլարի հում նավթ, ինչպես նաև սահմանափակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հնարավորությունը՝ ֆինանսավորելու իր հովանավորյալ զինված խմբավորումներին, հանցավոր ցանցերին և ահաբեկչությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունը հավելում է, որ Իրանը ծովային ճանապարհով արտահանում կամ ներմուծում չի իրականացրել, բացառությամբ այն մարդասիրական օգնության, որի մուտքը թույլատրել են ԱՄՆ ուժերը։
Հուլիսի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վերսկսեցին իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի ռազմածովային շրջափակումը։ Նախորդ ռեժիմը գործել էր ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը։