Մերձավոր Արևելք

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջագայության ընթացքում անակնկալ կանգառ կատարելով Էր Ռիադում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Մակրոնն առաջին արևմտյան պետության ղեկավարն է, որն այցելում է թագավորություն Եմենի հութիների կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։

Էր Ռիադ մեկնելուց առաջ Մակրոնը Դոհայում Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները և երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղիները։ Ըստ Կատարի QNA լրատվական գործակալության՝ քննարկվել են նաև տնտեսության, ներդրումների, անվտանգության, պաշտպանության և այլ ոլորտներում կապերն ընդլայնելու միջոցները։

Մինչ այդ Մակրոնն այցելել էր Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն։ Նրա այցի ծրագրում Սաուդյան Արաբիան ներառված չէր։

Պարսից ծոցի երկրներում շրջագայության ընթացքում Ֆրանսիայի նախագահը փորձել է զարգացնել ռազմավարական գործընկերությունները։ Նա նշել է, որ գործընկերներից ստացել է էներգակիրների լրացուցիչ մատակարարումներ ապահովելու հանձնառություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում