Մերձավոր Արևելք

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

2 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կատարի վարչապետը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Ես հանդիպեցի Նորին Գերազանցություն նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նրան փոխանցեցի Նորին Մեծություն շեյխ Թամիմ բին Համադի ողջույնները։ Մենք քննարկեցինք ռազմավարական գործընկերության ամրապնդման և երկկողմ համագործակցության զարգացման ուղիները՝ ի շահ մեր երկու երկրների», - նշված է գրառման մեջ։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված համատեղ դիվանագիտական ​​ջանքերի վերջին զարգացումները։

Doha News-ի փոխանցմամբ՝ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի Մեծ Յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 9-ին նա Վաշինգտոնում բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իրանի դեմ պատերազմը։

Նախատեսվում է, որ Կատարի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախարարները կքննարկեն իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում, մասնավորապես՝ «իրանական ճգնաժամն ու դրա անվտանգային և տնտեսական հետևանքները» ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում