Մերձավոր Արևելք

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է շարժման վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Օդային հարվածներ են հասցվել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գազալցակայաններից մեկին և Սանայի հարավում գտնվող նավթային ընկերության շենքին։

Հութիների առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի հետ իրավիճակի էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 355-ի, վիրավորվել է 757 մարդ։

Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում գրառման մեջ տեղեկացրել է, որ հութիները սաուդական ուժերին պատկանող CH4 զինված հետախուզական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ալ-Ջաուֆի նահանգի օդային տարածքում։

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում գրառման մեջ հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են Եմենի հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու հրթիռ։ Նա նաև հայտնել է թագավորության Արևելյան նահանգում անօդաչու թռչող սարքի կալանման, ինչպես նաև Հարավային շրջանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։

Եմենի իրավունքների և ազատությունների ցանցը հայտնել է, որ վերջին 73 ժամվա ընթացքում Թաիզի նահանգում հութիների հարձակումների հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 58 խաղաղ բնակիչ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում