Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կցանկանար գործարք կնքել Վաշինգտոնի հետ, սակայն այդ մասին հրապարակայնորեն չի ասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է C-SPAN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Նրանք հրապարակայնորեն այդ մասին չեն խոսում.... Կարող եմ ձեզ ասել, որ Իրանը կցանկանար գործարք կնքել։ Տեսնենք՝ դա տեղի կունենա, թե ոչ», - ասել է նա։
Հարցին, թե երբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը, Թրամփը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, որ կարող էր «արագ շարքից հանել» այդ երկիրը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ենթակառուցվածքներին։ Չնայած ներկայում համեմատական անդորր է, հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։