Միացյալ Նահանգներ

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են փրկարարների մասնագիտական վերապատրաստման, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման և արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցերը քննարկվել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի և ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի հանդիպմանը։

Ղազարյանը կարևորել է արտակարգ իրավիճակներին պատրաստվելու և արձագանքելու կարողությունների զարգացումն ու միջազգային փորձի կիրառումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև համայնքների դիմակայունության ամրապնդմանը, մասնագիտական փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնություններին։ Բրեուհաուսն ընդգծել է Հայաստանի փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում