1 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։
Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։
Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։