1 րոպեի ընթերցում
Զինված ուժերի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը, պատրաստվածության վիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանը։
«Կարող եմ հպարտությամբ հայտնել, որ նշված ստորաբաժանումներն արդեն կազմավորված են»,- նշել է Մովսեսյանը։
«Զինուժ մեդիա»-ի տեսանյութը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հայտնելով, որ ՀՕՊ ստորաբաժանումը վարժանքներ է անցկացրել Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբ։