Վրաստան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և կերպափոխման գործընթացներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու քննարկումները։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ պլանավորման ձևաչափի շրջանակում միջոցառումների իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական կրթության, անձնակազմերի պատրաստության, երկու երկրներում անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցության, տեղեկատվության փոխանակման, հատուկ նշանակության և տարածքային պաշտպանության ուժերի գործունեության ոլորտներում։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում