Ռազմական

ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի ընթացիկ գործունեությանն ու առաջիկա միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։

Ամփոփվել են կատարված աշխատանքները, համաձայնեցվել միջգերատեսչական համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2026 թվականի օգոստոսին ստեղծվել էր զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև աշխատանքային խմբի ղեկավարն է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը, ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Աշխատանքային խմբին հանձնարարվել էր 3-ամսյա ժամկետում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում