Կապահովվի նոր տարկետման համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Առաջարկվող կարգավորման նպատակն է, որպեսզի քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից: