Քաղաքականություն

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ մեծ սիրով ու մեծ պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ է ստանձնում այդ պաշտոնը։

«Աշխատելու եմ պատվով և էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու սիրով՝ իմ հայրենի մարզում իրականացնելով մարզի ղեկավարումը։ Լինելով ՀՀ կառավարության ներկայացուցիչը Կոտայքի մարզում՝ իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու այն բոլոր ծրագրերն իրենց ամբողջ ծավալով, բովանդակությամբ և ժամկետներով, որոնք իրականացվելու են մարզում։ Ինչպես օրենսդիրում, այնպես էլ գործադիրում շարունակելու եմ ինտենսիվ համագործակցությունն իմ բոլոր գործընկերների հետ՝ ի շահ մարզի, ի շահ մարզի բնակչի։ Վստահ եմ, որ մարզի քաղաքական թիմի, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև կառավարության գործընկերների աջակցությամբ հաջողելու ենք»,-նշեց Ստեփանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում հայտնել էր, որ ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում