Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Փաշինյանն անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իմ նպատակը հետևյալն է, որ ես վարչապետի իմ գործունեությունն ավարտեմ այն պայմաններում, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լինի, եթե սա չլինի, ես կհամարեմ դա ձախողում անձամբ ինձ համար»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։