Ընտրակաշառք բաժանողների «ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք»՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում չպետք է լինի ընտրակաշառք բաժանող ընդդիմություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ընտրակաշառք պետք է չբաժանվի, ընտրակաշառք բաժանողների «ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք»՝ բառիս քաղաքական իմաստով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ եթե պարզվի, որ ընտրակաշառք բաժանելու մտայնություն ունեցող գործիչներ կան նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, նրանք կլինեն իր դասակարգային թշնամին: