Քաղաքականություն

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

Իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանում կայանա բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ, իսկ ընդդիմությունը լոյալ լինի Հայաստանի Հանրապետությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն անդրադարձել է «պետականակենտրոն ընդդիմության» անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

ԱԺ նախագահը նշել է, որ իշխանությունը չի ցանկանում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» լինի Հայաստանի միակ քաղաքական ուժը։

«Հակառակը՝ մենք ուզում ենք, որ բազմակուսակցական ժողովրդավարական համակարգը կայանա»,-ընդգծել է նա։

Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է խիստ քննադատել իշխանությանը և ձգտել իշխանափոխության, սակայն պետք է հավատարիմ լինի երկրին։

«Ուզում ենք լինի Հայաստանին լոյալ ընդդիմություն։ Մեզ կարող են ատել, մեզ համարել աշխարհի ամենավատը, ուզենալ գալ իշխանության։ Մի օր կգան իշխանության, բնականաբար, հավերժ չենք լինելու իշխանության»,-ասել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի ձևավորմանը՝ Ռուբինյանը նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այդ տեղը հիմնականում զբաղեցրել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները։

Նա քննադատել է այն ուժերին, որոնք առաջնորդվում են ապօրինի ձեռք բերված ունեցվածքի պաշտպանության կամ արտաքին ուժային կենտրոնների շահերով։

Ռուբինյանն ընդգծել է, որ ընդդիմության հավատարմության հասցեատերը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում