Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով
1 րոպեի ընթերցում

Աբովյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանձին ցուցակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«Աբովյանում ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն, այսինքն՝ առանձին ցուցակով»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը չնշեց, թե ով է գլխավորելու ընտրական ցուցակը: