Քաղաքականություն

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում