Հայաստան

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Նոյեմբերի 8-ին ժամը 08:00-18:00-ն Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.6-րդ կմ-ում՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, ժամանակ առ ժամանակ կփոխվի ճանապարհային երթևեկության կազմակերպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փոփոխությունները պայմանավորված են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղադրման աշխատանքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում