Ինովացիա

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

2 րոպեի ընթերցում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո ստուդիոս» (TUMO Studios), շրջել արհեստանոցներում, ծանոթացել ծրագրերին: Նրան ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախարարի տեղակալին, մասնավորապես, ներկայացվել են 3D սկանավորման հնարավորությունները և դիտարկվել թանգարանների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Շրջայցի ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը հանգամանորեն ծանոթացել է նաև ստեղծարար կենտրոնի գործունեությանը, նպատակներին, ծրագրերին, որոնք ներառում են տեխնիկական դասընթացներ և դիզայներական ատելյեներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոսկերչությունը,  խեցեգործությունը, նորաձևությունն ու հագուստը, ասեղնագործությունը, սեղանի պարագաների ու կենցաղային իրերի դիզայնը:

Այնուհետև Ալֆրեդ Քոչարյանը շրջել է «Թումո ստուդիոսի» խանութ-սրահում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները:

Այցի ընթացքում քննարկել են նաև համագործակցության մի շարք հնարավորություններ և դրանց իրագործման ուղիներ:

«Թումո ստուդիոսը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է 18-28 տարեկան երիտասարդների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում