Մշակույթ

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանում կինոարտադրությունը մրցունակ արդյունաբերության վերածելու ներուժ կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում անդրադառնալով կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանն՝ այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Այս ուղղությամբ կարևոր գործիք է կինոարտադրության ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որն արդեն նպաստում է Հայաստանում նոր կինոնախագծերի իրականացմանը»,– նշել է նա։

Նախարարի տեղեկացմամբ՝ ստացվել է 11 ֆիլմի հայտ, որոնցից 5-ի համար արդեն իրականացվել է ավելի քան 100 մլն դրամի ներդրումների մասնակի վերադարձ։

Մյուս հայտերով փոխհատուցումները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։

Նախարարն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունը շարունակելու է միաժամանակ կենտրոնանալ պատմամշակութային ժառանգության պահպանության, մշակութային կյանքի բազմազանության, մարզային մշակույթի զարգացման, մշակութային ու ստեղծագործական ոլորտների տնտեսական ներուժի ընդլայնման  ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում