Կրթություն

Ժաննա Անդրեասյանն ու Էդուարդո Վիլեգաս Մեխիասը քննարկել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ու Էդուարդո Վիլեգաս Մեխիասը քննարկել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Մեքսիկայի միջև առկա համագործակցությունն ու ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը:

Նա, մասնավորապես, հիշատակել է Մեքսիկայի Սինալոա համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը՝ վերահաստատելով նախարարության պատրաստակամությունը՝ ապահովելու ծրագրի աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում քննարկվել են Մեքսիկայի այլ համալսարաններում ևս հայագիտական ամբիոններ բացելու, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերի և ուսանողների ակադեմիական շարժունության խթանման հեռանկարները:

Կարևորելով կրթության ոլորտում կայուն համագործակցությունը՝ կողմերն անդրադարձել են նաև Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը:

Դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասը բարձր է գնահատել հայկական փորձն ու Թորմո մոդելի ներդրումը Մեքսիկայի կրթական համակարգում: Նա առանձնակի կարևորել է նաև գիտության և նորարարության ոլորտներում կապերի ամրապնդումն ու համատեղ նախագծերի իրականացումը:

Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում  ժառանգության հանրահռչակման և մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրագործմանը,  ընդգծվել է ժամանակակից արվեստի ոլորտում ևս ակտիվ փոխգործակցումը՝ ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների անցկացման ձևաչափով:

Քննարկում է ծավալվել սպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ մասնավորապես կարևորելով տարբեր մրցաշարերին մարզիկների մասնակցությունը։  

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում