Հայաստան

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

2 րոպեի ընթերցում

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում, արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։

«Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնել ԲԸՏՄ-ից։

Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։

Համատեղ միջոցառումները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում