Թուրքիա

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի վերանորոգման աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել՝ հաշվի առնելով, որ թուրքական կողմն ավարտել է մրցութային գործընթացը։

«Կա պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք կամրջի նորոգման աշխատանքները։ Համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը կմեկնարկի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում