Քաղաքականություն

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

2 րոպեի ընթերցում

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Հայաստանն այժմ չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Բրյուսելում արած այն հայտարարությանը, որ իրատեսական է համարում 2027 կամ 2028 թվականին Եվրոպական միությանն անդամակցելու համար հայտ ներկայացնելը՝ այդ շրջանակում նշելով, որ միաժամանակ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում լինելն անհնար է։

«Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել, մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, ինչպես խոստացել էինք։ Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք, որ այդ կառույցում մեր գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես ասել եմ, որ հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան այս պահին։ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ է, որ գործընթացը տանում է դեպի նրան, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմենք՝ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում