Քաղաքականություն

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին խոսք չկա. Մասադիկով

1 րոպեի ընթերցում

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին խոսք չկա. Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու  մասին խոսք չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցում։

Մասադիկովը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմն արդեն պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ լուծում, որը կառաջարկվի ՀԱՊԿ անդամ պետություններին։

«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի, հարցը կքննարկվի նոյեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստում։

Հայաստանին վերաբերող հարցը կապված է անդամավճարները չտալու և երկու տարի ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելու հետ»,- ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։

Նա մանրամասնել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, այսինքն՝ երկիրը կարող է զրկվել քվոտային կարգով ՀԱՊԿ պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու, ինչպես նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, մինչև չի վճարի անդամավճարներից գոյացած պարտքը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` فارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում