ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաների լուսարձակների վերաբերյալ հանձնաժողովային աշխատանքները մոտենում են ավարտին։ Ներքին գործերի նախարարությունն ակնկալում է այս տարի անցնել մշակվող լուծումների գործնական կիրառմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հանդիպակաց երթևեկող վարորդների տեսանելիությանը խանգարող լուսարձակների վերաբերյալ հարցին։
«Մենք հանձնաժողովային աշխատանքները գրեթե ավարտում ենք։ Առաջիկայում հանդես կգանք կոնկրետ հայտարարությամբ։ Որոշակի փորձագիտական տարբեր կարծիքներ ենք ունեցել նաև այս մասով, բայց հուսով եմ, որ այս տարի վերջնականապես կգնանք արդեն իրականացման»,- նշել է Սարգսյանը։