Հայաստան

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

1 րոպեի ընթերցում

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հովազի տեղաշարժը տեսաթակարդների միջոցով ֆիքսվել է CWR-ի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը, իսկ վերջին արձանագրումները կատարվել են ապաստարանի Ուրցաձորի տեղամասում։

«Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը ապաստարանի տարբեր հատվածներում փաստում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունը, տարածքի լիարժեք պահպանությունն ու էկոհամակարգի կայունությունը։ Տվյալները վկայում են, որ CWR-ը շարունակում է ծառայել որպես հովազի պահպանության և կենսունակության ապահովման առանցքային տարածքներից մեկը Հարավային Կովկասում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում