ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
1 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա Նովոստի» գործակալությանն այդ մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կյացվի ողջամիտ ժամկետներում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Բիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում ձայն իրավունքից զրկելու որոշում ընդունելու համար կոնսենսուս է պահանջվելու։ Նա հայտնել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Մոսկվայում, նոյեմբերի 11-ին, և Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։