Հայաստան

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա

1 րոպեի ընթերցում

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վայլդբերրիզի մամուլի ծառայությունը Հայաստանում:

«Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական մեկնաբանություն«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։

Էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։

Ուստի «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։

Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում