Սպորտ

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուները երկուսն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ֆեդերացիայի կողմից տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում