Սպորտ

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Թիմում կլինեն` 75 կգ` Գոռ Սահակյան (դեկտեմբերի 10, ժամը` 18:00),  95 կգ` Արա Աղանյան (դեկտեմբերի 14, ժամը` 18:00), 110 կգ` Գարիկ Կարապետյան (դեկտեմբերի 15, ժամը` 15:30):

Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Այս մրցաշարում ևս 8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում