Վարդան Ոսկանյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վարդան Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեթական ընտրական ժողովում Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնել է երկու թեկնածու`գործող նախագահ Վարդան Ոսկանյանը, ինչպես նաև՝ Արեգ Ավետիսյանը։
Փակ քվեարկության արդյունքում 78 կողմ ձայնով ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Ոսկանյան: Իսկ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը կլինի Թաթուլ Հովհաննիսյանը: