Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով գերազանցել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար ու պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Երկրորդ պարտիան, որում Մարտիրոսյանը խաղացել է սև ֆիգուրներով, ավարտվել է ոչ-ոքի:
Այժմ Հայկ Մարտիրոսյանը C ենթախմմբի առաջատարն է 10 միավորով: Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։