Սպորտ

Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին խաղափուլի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին, Հայաստանի ժամանակով ժամը 18։00-ին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում