Սպորտ

Ինձ ժամանակը չբավարարեց, չհասցրեցի մարզավիճակ հավաքել. Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի մասին

1 րոպեի ընթերցում

Ինձ ժամանակը չբավարարեց, չհասցրեցի մարզավիճակ հավաքել. Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի մասին

Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է 2026 թվականի աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս  ամբողջապես չէի մարզվում: Չհասցրեցի մարզավիճակ հավաքել։ Բայց պայքարը ցույց տվեց, որ նույնիսկ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս: Սակայն ինչ-որ բան պակասեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լալայանի խոսքերը փոխանցում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լալայանի խոսքով՝ իր համար բացահայտում չէին մրցակիցների բարձրացրած քաշերը, ու ինքը լավ ծանոթ է նրանց:

Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում