Սպորտ

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում նոյեմբերի 6-ին պայքարի մեջ էր մտել Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը, որը վնասվածք ստացավ և չկարողացավ  շարունակել պայքարը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում